Ռուսաստանյան հանքում պայթյունից 6 մարդ է զոհվել

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի «Եվստյունինսկայա» հանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 6 հանքափոր է զոհվել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` պայթյունի ժամանակ դեպքի վայրում 123 հանքափոր է եղել, որոնց մեծամասնությունը տարհանվել է, սակայն 3 մարդ դեռեւս անհետ կորած է:

Այս տարվա հունվարին նույն հանքում վթար էր տեղի ունեցել: