Վրաստանում հուշարձանի ապամոնտաժման ժամանակ երկու մարդ է զոհվել

Վրաստանից ստացված հաղորդագրության համաձայն, Քութայիսիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի ապամոնտաժման ընթացքում իրականացված պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ։

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ծանր հետեւանքների հանգեցրած անփութության հոդվածով։

Ռուսաստանը խստորեն դատապարտել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիրն ապամոնտաժելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը։