Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:

Ղազախստանը 2010 թվականին ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը: