Այսօրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» հաստատված 92 դեպք

Այսօրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է գրիպի AH1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 92 դեպք: Այդ մասին հաղորդում են առողջապահության նախարարությունից:

Շաբաթասկզբին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է «խոզի գրիպից» մահվան երկու դեպք: