Նախնական տվյալներով` Սերգեյ Բաղապշը վերընտրվել է Աբխազիայի նախագահ

Շաբաթ օրը Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով` գործող նախագահ Սերգեյ Բաղապշը վերընտրվել է:

Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցությունը եղել է շուրջ 73 տոկոս, Բաղապշը ստացել է քվեների 59 տոկոսը:

Սերգեյ Բաղապշը Աբխազիայի նախագահն է 2005 թվականից: