Ռուսաստանում քրեակատարողական համակարգի 20 պաշտոնյա հեռացվել է աշխատանքից

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը աշխատանքից հեռացրել է երկրի քրեակատարողական համակարգի 20 պաշտոնյաների՝ կալանավայրում փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան հանգամանքների քննության արդյունքում։

Բրիտանական ներդրումային ընկերության 37-ամյա փաստաբան Սերգեյ Մագնիստկին մահացել է նոյեմբերի 16-ին՝ Մոսկվայի ոստիկանության հիվանդանոցում։

Նեյեմբերի վերջին Ռուսաստանի նախագահը գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին հանձնարարել էր հետաքննել փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան հանգամանքները։ Հարուցվել էր քրեական գործ՝ հիվանդին օգնություն չցուցաբելու եւ անփութության հոդվածներով։