Լատվիայի նախագահը ավարտեց պետական այցը Հայաստան

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը այսօր ավարտել է իր եռօրյա պետական այցը Հայաստան:

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի հրաժեշտի արարողությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: