Պուտին. «Պերմի ողբերգությունը ի ցույց դրեց երկրում առկա բյուրոկրատիայի ողջ պատկերը»

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պերմի ողբերգությունը ի ցույց է դրել երկրում առկա բյուրոկրատիայի ողջ պատկերը` կոռուպցիան եւ դրա սերտաճումը բիզնեսի հետ: Նա նշել է, որ «Խրոմայա լոշադ» գիշերային ակումբը բացվել եւ աշխատել է բազմաթիվ խախտումներով:

Գիշերային ակումբում անցած շաբաթավերջին բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 136-ի, ավելի քան 100 տուժածներ գտնվում են Ռուսաստանի տարբեր քաղաքների հիվանդանոցներում:

Պերմի քաղաքապետը եւ մարզային վարչակազմը հրաժարական են ներկայացրել: