Ռուսաստանի դատարանում միջնորդել են Բորիս Բերեզովսկուն 15 տարվա ազատազրկման դատապարտել

Ռուսաստանի Կրասնոգորսկի շրջանային դատարանում դատախազն այսօր միջնորդել է հեռակա կարգով 15 տարվա ազատազրկման դատապարտել ռուսաստանցի հայտնի գործարար Բորիս Բերեզովսկուն։

Նա մեղադրվում է АвтоВАЗ եւ ЛогоВАЗ ընկերությունների` ավելիւ քան 140 միլիոն դոլար միջոցները հափշտակելու մեջ։

Ռուսաստանի Դաշնությունը հետախուզում է հայտարարել Բերեզովսկու նկատմամբ, քանի որ նա բնակվում է արտասահմանում։