Ռոբերտ Գեյթսը բանակցություններ է անցկացնում Բաղդադում

Բաղդադ ժամանած Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը այսօր բանակցություններ կանցկացնի Իրաքի նախագահի եւ վարչապետի, զինվորական հրամանատարական կազմի հետ:

Երկու օր առաջ Բաղդադում` գրեթե միաժամանակ, պայթեցվել են 5 մեքենաներ, ինչի հետեւանքով 127 մարդ զոհվել է, մոտ 450-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: