Christie’s աճուրդում նոր ռեկորդ են սահմանել Ռաֆայելի եւ Ռեմբրանդտի կտավները

Երեքշաբթի օրը Լոնդոնի Christie’s աճուրդում ռեկորդ են սահմանել Ռաֆայելի եւ Ռեմբրանդտի կտավները:

Ռաֆայելի՝ 16-րդ դարի սկզբում արված «Մուսայի գլուխը» գծանկարը վաճառվել է 47,9 միլիոն դոլարով՝ գրանցելով համաշխարհային ռեկորդ ինչպես գծանկարի, այնպես էլ իտալացի վարպետների` աճուրդում երբեւէ վաճառված կտավների առումով:

Ռեմբրանդտի` 1658 թվականին արված «Տղամարդու դիմանկարը» վաճառվել է ավելի քան 33 միլիոն դոլարով, որը հոլանդացի վարպետի ստեղծագործությունների համար աճուրդում մինչ այժմ վճարված ամենաբարձր գինն է: