Համանախագահները տարածաշրջան կայցելեն այս շաբաթ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ միջնորդները տարածաշրջան կայցելեն այս շաբաթվա ընթացքում:

Նրա խոսքերով` կողմերի հետ հանդիպումներում կշարունակվեն վերամշակված Մադրիդյան փաստաթղթի քննարկումները:

Յուրի Մերզլյակովն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կանցկացվի գալիք տարվա սկզբին: