Բաղդադում ռմբահարումների շղթան առնվազն 112 մարդու մահվան պատճառ է դարձել

Բաղդադում այսօր տեղի ունեցած` ամենայն հավանականությամբ համաձայնեցված ռմբահարումների շղթան առնվազն 112 մարդու մահվան պատճառ է դարձել, կան շուրջ 200 վիրավորներ:

Պայթյուններից առաջինը որոտացել է Իրաքի մայրաքաղաքի Դորա հարավային արվարձանում, որտեղ ինքնասպան ահաբեկչի կողմից ավտոմեքենայի պայթեցման թիրախը ոստիկանական պարեկախումբն էր: Այնուհետեւ առնվազն երեք ավտոմեքենաներ են պայթեցվել Բաղդադի կենտրոնում` մի շարք գերատեսչությունների, այդ թվում երկու նախարարությունների շենքերի մերձակայքում: