Նոր ահաբեկչություն Պակիստանում. զոհվել է առնվազն 12 մարդ

Պակիստանի կենտրոնական Մուլթան քաղաքում այսօր ռումբի պայթյունի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, կան վիրավորներ:

Ոստիկանության փոխանցմամբ` պայթյունը վնասել է նաեւ մի շարք շինություններ, այդ թվում երկրի գլխավոր հետախուզական գործակալությանը պատկանող շենքը:

Պակիստանում վերջին շրջանում բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ են կատարվում, որոնցով իսլամիստ գրոհայինները պատասխանում են երկրի հյուսիս-արեւմուտքում «Թալիբան» խմբավորման դեմ կառավարական ուժերի գործողություններին: Ահաբեկչությունների զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ:

Երկուշաբթի երեկոյան Պակիստանի արեւելյան Լահոր քաղաքի շուկայում երկու ռումբերի պայթյունից զոհվել է առնվազն 48 մարդ: