Ռոբերտ Գեյթս. Բեն Լադենի գտնվելու վայրը հայտնի չէ


Միացյալ Նահանգները արդեն մի քանի տարի է՝ հավաստի տեղեկություններ չունի՝որտեղ է գտնվում «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը. այդ մասին, ամերիկյան հեռուստաընկերություններին տված հարցազրուցում, հայտարարել է Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։

Պենտագոնի ղեկավարը չի հաստատել մամուլում վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն թիվ մեկ ահաբեկիչը թաքնվում է Աֆղանստանում:

«Եթե մենք իմանայինք՝որտեղ է գտնվում բեն Լադենը, անհապաղ գործողություններ կձեռնարկեինք»,–հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։