Ռումինիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ռումինիայում ընտրողները սկսել են քվեարկությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կարող է լուծել շուրջ երկու ամիս երկրում առաջ սկիզբ առած տնտեսական ու քաղաքական ճգնաժամը։

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ներկայիս նախագահ, կենտրոնամետ Տրայան Բասեսկուն եւ խորհրդարանի նախագահ, սոցիալ–դեմոկրատների առաջնորդ Միրչեա Ջոանան:

Երկու թեկնածուներն էլ խոստանում են դուրս բերել Ռումինիան ճգնաժամից, արմատախիլ անել կոուպցիան եւ վերականգնել հասարակության վստահությունը իշխանությունների հանդեպ։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն, սակայն, հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունի Միրչեա Ջոանան։