Կիեւում կկայանա Ուկրաինա - Եվրամիություն հանդիպում

Այսօր Կիեւում կայանալու է Ուկրաինա - Եվրամիության ամենամյա հանդիպումը:

Ինչպես նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրամիության ներկայացուցիչները կոչ են անելու ուկրաինական կողմին առավել ակտիվորեն իրականացնել Եվրամիությանը մերձեցմանն ուղղված բարեփոխումները, առաջին հերթին` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Քննարկվելու են նաեւ էներգետիկ անվտանգության եւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ հարցեր: