«Նեւսկի էքսպրես»-ի պայթյունի գործով կան կասկածյալներ

«Նեւսկի էքսպրես» գնացքի պայթեցման գործի քննության ընթացքում հրապարակվել են 4 կասկածյալների ֆոտոռոբոտները, կասկածյալներից մեկը կին է:

Անցած շաբաթավերջին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող ճեպընթացի պայթյունի հետեւանքով զոհվել է մոտ երեք տասնյակ մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: