Առնվազն 18 մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչության հետեւանքով

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում համալսարանների շրջանավարտների հանդիսավոր միջոցառման ընթացքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով սպանվել է առվազն 18 մարդ:

Զոհերի թվում են երկրի առողջապահության, կրթության եւ բարձրագույն կրթության նախարարները, լրագրողներ եւ ուսանողներ։ Կան տասնյակ վիրավորներ։