Բելառուսում արգելվել է «Պարանոյա» սիրավեպը

Բելառուսի իշխանություններն արգելել եւ գրախանութներից առգրավել են մի սիրավեպ, որում իրադարձությունները տեղի են ունենում արեւելաեվրոպական ավտորիտար մի երկրում եւ որի հերոսներից մեկը, ինչպես հաղորդվում է, շատ նման է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հեղինակ Վիկտոր Մարտինովիչը հայտարարել է, թե իր «Պարանոյա» վեպը շուրջ մեկ ամիս եղել է ազատ վաճառքում, մինչ իշխանությունները որոշել են առգրավել այն: