Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի պաշտոնը այսօր ստանձնում է ճապոնացի դիվանագետ 62-ամյա Յուկիա Ամանոն:
Այս պաշտոնում նա փոխարինում է Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ էլ-Բարադեյին, որը 12 տարի ղեկավարում էր կազմակերպությունը:
Ամանոն 2005 թվականից Ճապոնիայի ներկայացուցիչն էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում: Գործակալության տնօրեն նա ընտրվել է այս տարվա հուլիսին եւ այսօր ստանձնում է պաշտոնը: