ԱՄՆ-ը պատրաստվում է 10 հազար հոգանոց հավելյալ զորախումբ ուղարկել Աֆղանստան

Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը չնախանշված հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ:

Սպասվում է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահը կհայտարարի Աֆղանստան 10 հազար հոգանոց հավելյալ զորախումբ ուղարկելու մասին: