Եվրոպացի դիտորդները քննադատում են Ուկրաինայի ընտրական համակարգը

Ուկրաինայում հունվարին անցկացվելիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն սկսած եվրոպացի փորձագետները քննադատել են երկրի ընտրական ոչ թափանցիկ համակարգը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիաս Յորշը հայտարարել է, որ նման պայմաններում անցկացվելիք ընտրությունները չեն կարող համապատասխանել եվրոպական չափանիշներին:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանություններից: