Ռուսաստանի նախագահը առաջին անգամ կհանդիպի Հռոմի պապի հետ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եկող շաբաթվա ընթացքում հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդի հետ:

Սա Ռուսաստանի նախագահի առաջին հանդիպումն է Հռոմի պապի հետ:

Դմիտրի Մեդվեդեւը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրավերով մեկօրյա այցով Իտալիա է մեկնելու դեկտեմբերի 3-ին: