Հունգարիայի համալսարանում կրակոցների հետեւանքով մեկ մարդ զոհվել եւ երեքը վիրավորվել են

Հունգարիայի հարավում գտնվող Պեչ քաղաքի համալսարանում 23-ամյա ուսանողի արձակած կրակոցներից զոհվել է նրա դասընկերներից մեկը, եւս երեքը վիրավորվել են:

Հունգարական MTI լրատվական գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին:

Հանցագործության շարժառիթները դեռեւս պարզված չեն: