Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ միջեկեղեցական եւ հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր կատարելու է Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` այցի ընթացքում Վեհափառը հանդիպում կունենա նաեւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ: