Սաուդյան Արաբիայում մեկնարկում է «Մեծ Հաջը»

Սաուդյան Արաբիայում այսօր մեկնարկում է «Մեծ Հաջը»` մահմեդականների ամենամյա ուխտագնացությունը դեպի Իսլամի սրբավայրեր`Մեքքա եւ Մեդինա:

Մեքքա ժամանած ուխտագնացների թիվը հասնում է շուրջ երկուեւկես միլիոնի:

Նախորդ տարիների համեմատ` ուխտագնացների թիվն այս տարի նվազել է. պատճառը հավատացյալների` H1N1 վիրուսով վարակվելու մտահոգությունն է:

Սաուդյան Արաբիայի կառավարությունը այս ուղղությամբ խստացված միջոցառումներ է իրականացնում: