Մայքլ Ջեքսոնին հետմահու շնորհվել է American Music Award մրցանակը

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին հետմահու շնորհվել է American Music Award հեղինակավոր մրցանակը «Soul եւ R&B ոճի երաժշտության լավագույն կատարող» անվանակագրում:

American Music Award-ի պատմության մեջ Ջեքսոնը սահմանել էր յուրահատուկ ռեկորդ` 1983 թվականին ստանալով 8 մրցանակ իր «Թրիլեր» ալբոմի համար: