Գոլբոլ խաղում են փակ աչքերով, իսկ գնդակը գտնում` ձայնով

Գոլբոլը ստեղծված է կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Գոլբոլ խաղացողների աչքերը կապվում են, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ բոլորի համար: Գնդակի ներսում տեղադրված զանգի ձայնը փակ աչքերով մարզիկներին օգնում է գտնել գնդակը: