ԱՄՆ-ը շարունակում է Իրանից թափանցիկություն պահանջել միջուկային ծրագրի հարցում

Միացյալ Նահանգները շարունակում է պաշտոնական Թեհրանից թափանցիկություն պահանջել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելին` մեկնաբանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցը Իրանի վերաբերյալ:

Զեկույցը, Քելիի խոսքով, փաստում է, որ Իրանը չի կատարում իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները:

Երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը քննադատել է Իրանին՝ Քոմ քաղաքի մոտ կառուցվող գործարանի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու համար: