ԵՄ-ի արտգործնախարարները քննարկում են առաջիկա ռազմավարությունը Աֆղանստանում

Եվրամիության արտաքին գործերի նախարարները այսօր Բրյուսելում քննարկում են Միության առաջիկա ռազմավարությունը Աֆղանստանում:

Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Աֆղանստանի իշխանությունը պետք է «արմատախիլ անի կոռուպցիոն դրսեւորումներն իր շարքերում, որպեսզի չզրկվի Քաբուլին օգնություն հատկացնող երկրների ֆինանսական աջակցությունից»:

Ամեն օր Եվրամիությունը Աֆղանստան է ուղարկում մոտ մեկեւկես միլիոն դոլար գումար: