Մեդվեդեւը Ռուսաստանի տնտեսության «համակողմանի արդիականացման» կոչ է անում

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկրի ազգաբնակչությանը ուղղված իր տարեկան ուղերձում այսօր Ռուսաստանի տնտեսության «համակողմանի արդիականացման» կոչ է արել։

Ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնային խորհրդի առաջ՝ Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուաստանի «պարզունակ հասարակությունը» պետք է դառնա «գիտակ, ազատ եւ պատասխանատու մարդկանց հասարակություն»։ Մեդվեդեւը, սակայն, նաեւ զգուշացրել է, որ երկիրը «ժողովրդավարական կոչերով» ապակայունացնելու փորձերը չի հանդուրժի։