Ավարտվեցին վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները

Վրաստանի նախկին ռուսական ռազմաբազայում՝ Վազիանիում, ավարտվել են վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս վարժանքների նպատակը Աֆղանստան ուղարկվող վրացական հերթական գումարտակի մարտական պատրաստվածության բարձրացումն է։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, հաջորդ տարվա գարնանը Աֆղանստանում վրացի զինծառայողոների թիվը կհասնի 1000-ի։