Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Դուշանբե

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնեց Դուշանբե։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանը Տաջիկստանի մայրաքաղաքում կմասնակցի նոյեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։