Մեքսիկական ծոցում մոլեգնող «Իդա» մրրկահողմը Սալվադորում հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառ է դարձել։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն առնվազն 124 մարդ զոհվել է, հազարավոր մարդիկ անտուն են մնացել, Սալվադորում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
170 կմ/ժ արագությամբ տեղաշարժվող «Իդա» մրրկահողմը այժմ շարունակում է տեղաշարժը Մեքսիկական ծոցով դեպի Միացյալ Նահանգներ։ Օդերեւութաբանները տոռնադոներ եւ փոթորիկներ են կանխատեսում Միսիսիպի, Ֆլորիդա նահանգներում, իսկ Լուիզիանայի նահանգապետը արդեն իսկ արտակարգ իրավիճակ է հայտարարել։