Ռուսաստանում կայացել են 1917-ի հեղափոխության 92-ամյակին նվիրված միջոցառումներ

Ռուսաստանում այսօր անցկացվել են 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության 92-ամյակին նվիրված հանրահավաքներ եւ երթեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` իրավապահ մարմիններից հայտնել են, որ այդ միջոցառումներին մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ 150 հազար մարդ: Լուրջ իրավախախտումներ դրանց ընթացքում չեն արձանագրվել:

Զանգվածային միջոցառումների անվտանգությունը ապահովում են շուրջ 11 հազար ոստիկաններ: