Ռուսաստանում ռազմական օդանավի վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել

Ռուսաստանյան ռազմական օդանավը երեկ Հեռավոր Արեւելքում վարժական թռիչքների ժամանակ ընկել է ծովը: Ենթադրվում է, որ անձնակազմի 11 անդամները զոհվել են:

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Տու-142»-ը ռադարից կորել է, երբ վերադառնում էր վարժական թռիչքից: