«Խոզի գրիպի» դեմ պայքարում Ռուսաստանը կօգնի Ուկրաինային

«Խոզի գրիպի» վարակի դեմ պայքարելու համար Ռուսաստանը հակավիրուսային դեղամիջոցներ կուղարկի Ուկրաինա:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների վարչապետներ Վլադիմիր Պուտինի ու Յուլիա Տիմոշենկոյի հեռախոսազրույցում: