Հնդկաստանում ավտոբուսի վթարի պատճառով առնվազն 30 մարդ է զոհվել

Առնվազն 30 մարդ զոհվել եւ 26-ը վիրավորվել է այսօր Հնդկաստանի հյուսիսում լեփ-լեցուն ավտոբուսի` ճանապարհից շեղվելու եւ ձորը ընկնելու հետեւանքով:

Երկրի իրավապահ մարմինների պաշտոնյաների վկայությամբ` շրջադարձի ժամանակ վարորդը կորցրել է վերահսկողությունը մեքենայի նկատմամբ:

Հնդկաստանում ամեն տարի մեծ թվով մարդիկ են զոհվում ավտովթարներից` վատ ճանապարհների, մեքենաների գերբեռնվածության կամ վարորդների վարժ չլինելու պատճառով: