Ուկրաինայում ավարտվում է նախագահի թեկնածուների առաջադրումը

Ուկրաինայում այսօր ավարտվում է նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը:

Վերջին տվյալներով` առաջադրվածները 14-ն են, այդ թվում` երկրի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ նախկին վարչապետ, ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը:

Թեկնածուները կգրանցվեն մինչեւ նոյեմբերի 13-ը: Նախագահական ընտրությունները նշանակված են հունվարի 17-ին: