Համանախագահները ժամանում են Երեւան

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Ռոբերտ Բրադկեն այսօր ժամանում են Երեւան: Նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Տարածաշրջան այցը միջնորդները սկսել են Բաքվից: Այցի նպատակը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելն է: