ՈւԵՖԱ-ն զգուշացնում է Ուկրաինային

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, թե դեռեւս առկա է ռիսկը, որ Ուկրաինան կարող է զրկվել 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացումից:

«Ոչինչ պետք չէ բացառել, բայց ուկրաինացիները գիտեն, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի դա տեղի չունենա», - ասել է Ինֆանտինոն:

ՈւԵՖԱ-ն դժգոհ է ուկրաինական օդանավակայանների, հյուրանոցների եւ մարզադաշտերի վիճակից: