Պակիստանում պայթյունի հետեւանքով առնվազն 90 մարդ է զոհվել

Առնվազն 90 մարդ զոհվել եւ շուրջ 200 մարդ վիրավորվել է Պակիստանի հյուսիսարեւմտյան Փեշավար քաղաքում այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` պայթել է շուկայի մարդաշատ տարածքում կանգնեցված ավտոմեքենան:

Հարձակումը, որը տուժածների մեծ թվով աննախադեպ է Պակիստանում տարվա սկզբից ի վեր, դատապարտել է եռօրյա այցով Իսլամաբադ ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: