Ադրբեջանի նախագահը ընդունել է թուրք խորհրդարանականին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրադ Մերջանին: Այդ մասին հաղորդում է թուրքական «Անատոլիա» գործակալությունը` հավելելով, որ ավելի ուշ թուրք խորհրդարանականը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ:

Թուրք խորհրդարանականը ծրագրել է նաեւ հանդիպել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ըստ «Անատոլիա» գործակալության, Մուրադ Մերջանը մասնակցելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստին: