Բաքվում իրենց տեղն են վերադարձվել թուրքական դրոշները

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները 1918 թվականին Բաքվի ազատագրման ժամանակ զոհված թուրք զինվորների հուշահամալիր են վերադարձրել Թուրքիայի դրոշները: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքական դրոշները «Շեհիդների (նահատակների) ծառուղուց» հանվել էին հոկտեմբերի 15-ին` նախօրեին Բուրսայում կայացած Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշների հետ կապված աղմուկից հետո: