Թուրքիայի վարչապետը ժամանեց Թեհրան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր ժամանել է Թեհրան, որտեղ երկկողմ հարաբերությունների ընդլայնման շուրջ բանակցելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ` երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 12 միլիարդ դոլար: