Հաագայի դատարանում սկսվում է Ռադովան Կարաջիչի դատավարությունը

Հաագայի միջազգային դատարանում այսօր սկսվում է բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավարությունը:

Կարաջիչը մեղադրվում է պատերազմական 11 հանցագործությունների, այդ թվում Սրեբրենիցայում գործադրված ցեղասպանության համար: