Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Իրանում այցելել են ուրանի հարստացման գործարան

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչական խումբը, որը ժամանել էր Իրան, այցելել է Քոմ քաղաքի մոտակայքում գտնվող ուրանի հարստացման գործարան:

ՄԱԿ-ը առաջարկել էր Իրանին պատկանող ուրանը տեղափոխել Ռուսաստան, հարստացնել եւ ապա վերադարձնել Իրան:

Պաշտոնական Թեհրանից այս կապակցությամբ որեւէ պատասխան առայժմ չի հնչել: