Միջազգային հանրությունը պատասխան է ակնկալում Իրանից

Միացյալ Նահանգները,Ֆրանսիան, Ռուսաստանը հավանություն են տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին, որոնց նպատակն է մեղմել Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները։

ՄԱԿ–ի հովանու ներքո գործող գործակալությունը առաջարկում է Իրանին ուրանը հարստացնել երկրի սահմաններից դուրս՝ Ռուսաստանում եւ Ֆրանսիայում։ «Համաձայնության հասնելու դեպքում Իրանին կմատակարարվի այնքան միջուկային վառելիք, որը կբավականացնի միայն ատոմային ռեակտորի, բայց ոչ՝ միջուկային զենք ստեղծելու համար»,–հայտարարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

Թեհրանը դեռեւս պաշտոնապես չի պատասխանել այս առաջարկներին, սակայն երկրի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, թե այդ ծրագրի փոխարեն Իրանը կնախընտրեր միջուկային վառելիք գտնել արտերկրից։