Հայաստանի փոխարտգործնախարարը կմասնակցի Բաքվում կայանալիք ՍԾՏՀ-ի հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք` Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստին հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: